Եվրամիությունը կիսում է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրներին

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի տարածաշրջանը, որն արտաքին ուժերն ընկալում են որպես միասնական ամբողջություն, տարանջատված է ներքին հակասություններով: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Եվրամիությունն ու Հարավային Կովկասը. Անվտանգ գործընկերությո՞ւն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, եթե պատշաճ կերպով չվերլուծվեն օգոստոսյան իրադարձությունները, ապա հնարավոր կլինի եւս մեկ ռազմական հակամարտություն: «Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության մեջ, ինչը մեր պատասխանն է տարածաշրջանի այլ երկրների փորձերին` մեկուսացնել մեզ տնտեսական նախագծերից»,-ասել է Կիրակոսյանը:



Հայ դիվանագետն ընդգծել է նաեւ, որ Եվրամիությունը կիսում է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրներին: «Մենք ողջունում ենք նոր տարածաշրջանային նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստ բերել Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը: Սակայն այդ նախաձեռնությունները պետք է լինեն Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Դրանք նաեւ պետք է մաս կազմեն Արեւելաեվրոպական գործընկերության, ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության եւ անդրսահմանային տարածության շրջանակներում »,-ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ արգելակում է տարածաշրջանային նախաձեռնությունները: «Առանց ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման Հարավային Կովկասի դինամիկ զարգացումն անհնար է»,-ասել է Արման Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---