Մնացականյան. ՀՀ-ում դեսպանություն բացելու՝ Նիդերլանդների որոշումն աննախադեպ իրողություն է23 հունվարի 2020 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Նիդերլանդների դեսպանատուն բացելու մասին այդ երկրի օրենսդիր մարմնի որոշումն աննախադեպ իրողություն է, ասել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մանցականյանը Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Ստեֆ Բլոկի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Պարոն Բլոկը Հայաստան է ժամանել Երևանում Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և այս տարի ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցելությանն ընդառաջ: Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններից հետո»,- ասել է Մնացականյանը` հավելելով, որ դեսպանությունը նոր էջ կբացի երկու երկրի հարաբերություններում: Նիդերլանդների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր առաջին անգամ երկկողմ այցով Հայաստանում է այդ երկրի ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը: Ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել էր ԱԳՆ 2020-ի բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |