Փաշինյան. Մեզ նոր ոստիկանություն է պետք25 հունվարի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հեղափոխությունից հետո Ոստիկանությունը ՀՀ-ում ընդհանուր առմամաբ կատարել է իր առջև դրված խնդիրները, բայց քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ում ոստիկանության համակարգի բարեփոխումների մասին քննարկմանը: «Այդ գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը: Այս ընթացքում տարբեր քննարկումներ ենք ունեցել, տարբեր մոդելներ ենք դիտարկել, բայց, ընդհանուր առմամբ, եզրակացությունն այն է, որ ինչպես ոստիկանության, այնպես էլ մնացած դեպքերում պետք է ձեռնպահ մնանք հատվածական քայլերից և բոլոր քայլերը պետք է լինեն ռազմավարական»,- ասել է վարչապետը: Փաշինյանը նշել է, որ 2019-ից հետո ՀՀ-ն թևակոխել է ռազմավարական կառավարման շրջան: «Ցանկացած ոլորտում, երբ որևէ փոփոխություն անում ենք, պետք է հաշվի առնենք, որ այդ փոփոխությունը, նույնիսկ ամենափոքր, ունի փոխազդեցությունների որոշակի դաշտ: Եվ փոփոխությունը քննարկելիս պետք է դիտարկել ոչ թե իրեն հենց իր կետում, այլ հնարավոր փոխազդեցությունների դաշտը, գնահատել այդ դաշտում փոփոխությունները և դրանից հետո միայն որոշում կայացնել։ Եվ այս առումով, կարծում եմ և հույս ունեմ, որ ոստիկանության բարեփոխումները կլինեն մեր ամենահաջողված օրինակներից մեկը»,- ասել է Փաշինյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ոստիկանությունում բարեփոխումների հիմնական ուղղություններին, ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքին և իրականացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումների ռազմավարության մշակումը և ներկայացնել քննարկման: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |