Փաշինյանը Գերմանիայում կհանդիպի Մերկելին

Փաշինյանը Գերմանիայում կհանդիպի Մերկելին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցի շրջանակում փետրվարի 13-ին կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Այդ մասին ասվում է Գերմանիայի դաշնային կառավարության կայքում։

Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, տնտեսական, արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցեր։

Փաշինյանը Գերմանիա կմեկնի Մյունխենի անվտանգության կոնֆերանսին մասնակցելու, այն կկայանա փետրվարի 14-16-ը։

Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի առաջին հանդիպումը 2018-ի օգոստոսին էր, երբ Մերկելը պատմական այց կատարեց Հայաստան՝ դառնալով ՀՀ այցելած առաջին կանցլերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---