Նախագահ. Միջուկային ոլորտում ՀՀ-ն կարող է գործակցել ԱՄԷ-ի և Ճապոնիայի հետ 8 փետրվարի 2020 - 16:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն կարող է միջուկային ոլորտում գործակցել Արաբական Միացյալ Էմիրություններ և Ճապոնիայի հետ, հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը, փոխանցում է Shantnews.am-ը: Արմեն Սարգսյանը նշել է, որ ինքն ԱՄԷ-ում այցելել է նաև միջուկային կենտրոն, որն ամենաժամանակակիցներից է և ունի 5,6 գՎտ հզորություն, նա այս հզորության հետ համեմատել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որ 400 մՎտ հզորություն ունի, եթե ամբողջ հզորությամբ աշխատի։ «Կարծում եմ` մեր միջուկային էներգետիկայի մասնագետները կարող են համագործակցել միջուկային անվտանգության, վառելիքի, միջուկային աղբի կառավարման ոլորտներում»,- ասել է նախագահը։ Սարգսյանը պատմել է, որ Ճապոնիա այցի ժամանակ հանդիպել է միջուկային ռեգուլյատորին, որտեղ մոտ 1000 մարդ է աշխատում։ Նախագահի խոսքով՝ այդ կազմակերպությունը հսկայական փորձ ունի Ֆուկուսիմայի միջուկային աղետից հետո։ «Եվ մենք՝ որպես աշխարհի ամենահին ատոմակայաններից մեկի տերը, փորձառություն ունեցող երկիր, կարող ենք շատ մոտ աշխատել իրենց հետ, և դա բնականոն ձևով կարող է մեկ օր էլ ոչ միայն իրականանա միջուկային անվտանգության խնդիրների համատեղ լուծման, ներդրումների ոլորտում, այլ միգուցե նաև մեկ օր` նոր միջուկային կայանի»,- ասել է Սարգսյանը։ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1969-ին: ԽՍՀՄ տարիներին ատոմակայանը փակվել է, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1995-ին, ՀՀ-ն որոշել է վերագործարկել դրա երկրորդ բլոկը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |