Փաշինյանը Սերբիայի վարչապետին շնորհավորել է Պետականության օրվա առթիվ

Փաշինյանը Սերբիայի վարչապետին շնորհավորել է Պետականության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչին Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սերբիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

«Վստահ եմ, որ Հայաստանում Սերբիայի դեսպանության բացումը և մեր երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը նոր շունչ ու որակ կհաղորդեն հայ-սերբական փոխգործակցությանը»,- գրել է վարչապետը:

2020-ի հունվարի 30-ին Կառավարության նիստում որոշվել էր, որ Սերբիայի քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել և առանց վիզայի մնալ առավելագույնը 90 օր, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 180 օր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ որոշումը կխթանի նաև երկու երկրրի միջև օդային փոխադրումների ակտիվացմանը։ ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կարող էին Սերբիա մեկնել 2019-ի հոկտեմբերի 25-ի համապատասխան որոշումից հետո: Հայաստանն առանց մուտքի արտոնագրի փոխադարձ համաձայնագիր ունի 63 երկրի հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---