Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է17 փետրվարի 2020 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: «Այո»-ի շտաբը ղեկավարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ոչ»-ի շտաբ դեռևս ձևավորված չէ: Ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի հանրաքվեի քարոզարշավին: ԿԸՀ-ն հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին: Ըստ ԿԸՀ-ի՝ սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «Ոչ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացուց բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրությունը ԿԸՀ կարող է ներկայացվել 2020-ի փետրվարի 18-ից: Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեինք ընդառաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մասնակցել և հաղթել «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթում: Առաջին տեղը զբաղեցրած անհատը կամ ընկերությունը կստանա 3 մլն դրամ: Բաց մրցույթի հաղթողին ընտրելու է «Այո»-ի շտաբը: Հանրաքվեի քարոզչությունը կավարտվի ապրիլի 3-ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |