Նախագիծ. 4000-ից ավելի ընտրողով համայնքի ավագանին կկարողանա ղեկավարին պաշտոնանկ անել18 փետրվարի 2020 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի, իսկ մինչև 4000 ընտրող ունեցողներում՝ ՏԻՄ մեծամասնական կարգով ընտրությունների: Այժմ համամասնական ընտրակարգը վերաբերում է միայն Երևանի, Գյումրու ու Վանաձորի ավագանիներին, մեծամասնականը՝ ՀՀ մնացած բոլոր համայնքներին: Ըստ առաջարկի՝ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ղեկավարների համար կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության` ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու ինստիտուտը: Նախարարությունից նշում են, որ դա ոչ միայն փոխզսպման մեխանիզմ կլինի ավագանու և համայնքի ղեկավարի փոխհարաբերություններում, այլև հնարավորություն կտա ապահովելու «Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև» սահմանադրական նորմի իրացումը: Ըստ գերատեսչության՝ այսպիսով կզարգանա ավագանու ինստիտուտը, հնարավորություն կստեղծվի ներդնելու համայնքի ղեկավարի ընտրության անուղղակի ընտրակարգը, որով ավագանին իր կազմից կընտրի և կնշանակի համայնքի ղեկավարին, այսինքն՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի ավագանու առջև: Նախագծով առաջարկվում է ըստ ընտրողների քանակի սահմանել ավագանու անդամների թիվը. օրինակ՝ ավագանու 5 անդամ՝ 1000 ընտրող ունեցող համայնքում, 7 անդամ՝ մինչև 2000, 9 անդամ՝ մինչև 4000: 4000-ից մինչև 10,000 ընտրող ունեցող համայնքում առաջարկվում է ունենալ ավագանու 15 անդամ (գործող 9-ի և 11-ի փոխարեն), ավագանու 21 (գործող 15-ի փոխարեն) անդամ կարող են ունենալ 10,000-ից մինչև 25,000 ընտրող ունեցող համայնքում, 25 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում` կընտրվի ավագանու 33 անդամ: Ըստ նախագծի՝ Երևանում ավագանին կունենա 65 անդամ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |