Վարչապետը նախագահին առաջարկել է ԶՈւ 2 պաշտոնյայի ազատել աշխատանքից

Վարչապետը նախագահին առաջարկել է ԶՈւ 2 պաշտոնյայի ազատել աշխատանքից

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Զինված ուժերից երկու պաշտոնյայի ազատելու առաջարկ է ստացել վարչապետից:

Մասնավորապես, առաջարկվել է աշխատանքից ազատել Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին:

Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել վարչապետի առաջարկությունը:

Փետրվարի 18-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում բանակի վերջին դեպքերի վերաբերյալ փակ քննարկումից հետո հայտարարել էր, որ հնարավոր են պաշտոնանկություններ: Տարեսկզբից ԶՈւ-ում, տարբեր՝ այդ թվում՝ չպարզված հանգամանքներում, 13 զոհ է գրանցվել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---