Նախագահն ավելի քան 118 երեխայի գրքեր է նվիրել19 փետրվարի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Գիրք նվիրելու օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել տարբեր մարզերի ավելի քան 118 երեխայի: Փետրվարի 19-ին՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օրը: Նախագահը գրքեր է նվիրել Արարատի Սուրենավան համայնքում բնակվող Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին, Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում բնակվող Կարապետյան բազմազավակ ընտանիքին, որոնց այցելել էր 2019-ի դեկտեմբերին, «Շալե Գյումրի» կենտրոնի շահառու երեխաներին, որոնց հանդիպել էր Գյումրի այցի ընթացքում, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնին: ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին 50,000 գիրք կնվիրի՝ նոր հրատարակված։ Գիրք նվիրելու օրվա աթռիվ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային, տարատեակ ծրագրեր և միջոցառումներ են սպասվում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |