TikTok-ը թույլ կտա ծնողներին ժամային սահմանափակումներ դնել երեխաների էջերին19 փետրվարի 2020 - 18:21 AMT PanARMENIAN.Net - TikTok հավելվածը, դեռահասների շրջանում մեծ տարածվածությանը զուգընթաց, որոշել է պաշտպանել նրանց՝ թվային անվտանգության նոր գործիքներ ներդնելով, փոխանցում է Engadget-ը: Սոցցանցի «Ընտանեկան անվտանգության ռեժիմ» անունը կրող հնարավորությունը թույլ է տալիս կապել երեխայի և ծնողի հաշիվը՝ թույլատրելով վերահսկել երեխաների «թվային բարեկեցությունը»: Ծնողները կարող են որոշել՝ որքան ժամանակ երեխան ծախսի հավելվածի վրա և սահմանափակել նամակները կամ ընդհանրապես անջատել ուղիղ հաղորդակցության հնարավորությունը: Նշվում է, որ նախորդ տարի հավելվածում ներդրվել է տարիքային ստուգումների ֆունկցիան, վերջերս ավելացել՝ «անչափահասներին անօրինական արարքներ» ցուցադրող տեսանյութերի արգելքը, իսկ այժմ ծնողներին հնարավորություն կտրվի վերահսկել և ապահովել երեխաների «թվային անվտանգությունը»: Ընտանեկան անվտանգության ռեժիմն առայժմ հասանելի է միայն Մեծ Բրիտանիայում, նախատեսվում է մի քանի շաբաթվա ընթացքում այն տարածել նաև այլ երկրներում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |