Նախարար. «Հայոց լեզվի» քննությունը դիմորդների համար պարտադիր կդառնա

Նախարար. «Հայոց լեզվի» քննությունը դիմորդների համար պարտադիր կդառնա

PanARMENIAN.Net - Դիմորդը բուհ ընդունվելու համար պարտադիր պետք է հանձնի միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ Հարությունյանն այն հեղափոխական է որակել՝ նշելով, որ օրենքի հիմնական նպատակը բուհի, գիտության և հետազոտության ինտեգրումն է:

«Կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով՝ անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից, բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,- հայտարարել է Հարությունյանը:

Նախարարը նշել է նաև, որ ուսումնական մոդուլները և կրթական ծրագրերը կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը:

Նախագծով պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ՝ ակադեմիական ոլորտների:

Հարությունյանը նշել է, որ հատկապես բուհական և գիտության ոլորտում հրաժարվում են կոսմետիկ փոփոխություններից և շրջադարձային փոփոխություններ են սպասվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---