Նախկին վարչապետերը Քոչարյանի համար անձնական երաշխավորություն կներկայացնեն

Նախկին վարչապետերը Քոչարյանի համար անձնական երաշխավորություն կներկայացնեն

PanARMENIAN.Net - Քոչարյանի Փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը

Հայաստանի նախկին վարչապետերը՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Այդ մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Պաշտպաններն այժմ պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը, որ առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնեն համապատասխան միջնորդությունը։

2019-ի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Քոչարյանին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---