ԱԳ նախարարը Հայ դատի ներկայացուցիչների հետ համահայկական օրակարգի հարցեր է քննարկել![]() 25 փետրվարի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ քննարկում է ունեցել համահայկական օրակարգի՝ Արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Սևրի պայմանագրի և Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակի, Մերձավոր Արևելքում զարգացումների և տարածաշրջանի հայ համայնքների դիմագրաված խնդիրների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: ԱԳՆ ղեկավար կազմը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ: Քննարկումը մոտ 6 ժամ է տևել: Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքի հիմնական ուղղությունները։ ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և այդ ուղղություններով ձեռնարկվող քայլերը: Հայ դատի հանձնախմբերի կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Արամ Գալուստյանը և Կիրո Մանոյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը և այլոք: Նման հանդիպումները սկիզբ են առել 1997 թվականից և պարբերական են եղել ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |