«Այո»-ի ակտիվ քարոզչությունը կսկսվի մարտի 2-ից26 փետրվարի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը, հայտարարել է «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: Նա հավելել է, որ «Այո»-ի քարոզչությունը նախատեսել են իրականացնել մի քանի շերտով: «Նպատակն է հանրութանը ներկայացնել այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը: Պապիկյանը նշել է, որ այժմ արձակուրդում է, մի պահ կվերադառնա աշխատանքի՝ պայմանավորված Վրաստան այցով, այնուհետև կրկին արձակուրդ կմեկնի: «Նիկոլ Փաշինյանը ևս նախատեսում է մասնակցել քարոզարշավին և, ըստ անհրաժեշտության, կլինի արձակուրդում», - ասել է նա: Անդրադառնալով քարոզարշավի տեխնիկական կողմին՝ Պապիկյանը նշել է, որ ամեն օր տասը սպրինտերով շրջելու են գյուղերում և հանդիպելու ընտրողներին: «Մարտի 10-ից կմեկնարկի քարոզչական մեկ այլ խմբի շրջայց: Բեմ-մեքենաներով կլինենք հանրապետության բոլոր բնակավայրերում: Այն քաղաքներում, որտեղ կկանգնեն մեր մեքնենարեը, կլինեն նաև հանրահավաքներ: Մենք շեշտադրումն արել ենք վերջին մեկ ամսվա վրա», - ասել է «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավարը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ: Հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Ձևավորվել են ինչպես «Այո»-ի, այդպես էլ «Ոչ»-ի շտաբեր: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |