29 տարվա լոգոն՝ 2020-ի քարոզարշավին. Փնտրվում է «Այո»-ի քարոզչական տարբերանշանի բնօրինակի հեղինակը![]() 26 փետրվարի 2020 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Փնտրվում է ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական տարբերանշանի բնօրինակի հեղինակը, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փետրվարի 25-ին հրապարակված լոգոն, ինչպես պարզվեց Media.am-ի հրապարակումից, 1991-ի հանրաքվեի «Այո»-ի քարոզչական լոգոյի կրկնօրինակն էր, իսկականը տպագրվել է «Երեկոյան Երևան» թերթում 29 տարի առաջ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ սոցցանցերից են տեղեկացել «Այո»-ի քարոզչական տարբերանշանի ծագման մասին ու փորձում են քննարկել և հասկանալ անելիքը: Նա նշեց, որ չի կարող ասել՝ վճարվել է արդյոք ընկերությանը խոստացված 3 մլն դրամը, թե՝ ոչ: 2020-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական լոգոյի հեղինակը Garoon ընկերությունն է, նրանց հեռախոսահամարն անհասանելի է, ֆեյսբուքյան էջին գրված նամակներն անպատասխան են մնում: Ընկերության էջում նշված է, որ ծառայություններ են մատուցում բրենդինգի, դիզայնի, ծրագրավորման, մարքեթինգի, գովազդի ոլորտներում: Վերջին հրապարակմամբ նրանք շնորհակալություն են հայտնել իրենց վստահելու համար և կիսվել վարչապետի էջում տեղադրված տեսանյութով: Փետրվարի 16-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել մասնակցել «Այո»-ի բրենդինգի մրցույթին և հաղթել: Նշվում էր, որ առաջին տեղը զբաեցրած մասնակիցը կստանա 3 մլն դրամ, երկրորդը՝ 2 մլն, երրորդը՝ 1 մլն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |