Դեսպան. ՌԴ-ն շատ զգուշավոր է վերաբերվում ՀՀ ներքաղաքական կյանքին![]() 27 փետրվարի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը շատ զգուշավոր է վերաբերվում այն բոլոր իրադարձություններին, որոնք ծավալվում են Հայաստանի ներքաղաքական կյանքում, ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ քրեական հետապնդմանը և ՍԴ-ի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ զարգացումներին: «Մենք շահագրգռված ենք, որ այստեղ կայունություն և առավելագույն հասարակական փոխըմբռնում լինի։ Մենք, իհարկե, շահագրգռված ենք նաև, որ այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների, մեր ռազմավարական փոխգործակցության կարևորությունը՝ ծանրակշիռ դեր խաղան երկրի ներքաղաքական կյանքում»,- ասել է դեսպանը, գրում է «Առավոտը»: Առհասարակ, դեսպանը համոզված է, որ երկու երկրի միջև լավ հարաբերություններն այսօր էլ են պահպանվում: «Սա երկու եղբայրական երկրի, ժողովուրդների դարավոր հարաբերություններ են, որոնց շատ բան է միավորում` թե մշակույթի, թե պատմության, թե հոգեբանության առումով»։ Երկկողմ լավ հարաբերությունները, ըստ դիվանագետի, արտացոլվում են բարձր մակարդակի և բավական ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, տնտեսական գործակցության զարգացմամբ, անվտանգության ոլորտում գործակցության մակարդակի բարձրացմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |