Ցեղասպանության կանխման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան մշակման կարիք ունի 9 դեկտեմբերի 2008 - 16:28 AMT PanARMENIAN.Net - «Ցեղասպանության կանխման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան» թերություններ եւ մշակման կարիք ունի: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայ Դատի» գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Կոնվենցիան ստորագրած կողմերը պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի կանխեն ցեղասպանություններն ու պատժեն մեղավորներին: Ընդ որում, կոնվենցիայով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում այդ երկրների հանդեպ ոչ մի պատժամիջոցներ չեն կիրառվում: Ստացվում է, որ այդ երկրները մարդկության դեմ հանցագործությունների կանխումն իրենց պարտականությունը չեն համարում»,- հայտնել է Մանոյանը` ավելացնելով, որ կոնվենցիան ստորագրած երկրները պետք է պատժվեն ստանձնած պարտականությունները չկատարելու դեպքում: «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարի խոսքերով, ՄԱԿ-ը պետք է լրացուցիչ արտոնություններ ունենա, որպեսզի անհրաժեշտության դեպքում միջամտի եւ անգամ ուժ կիրառի այն երկրների նկատմամբ, որոնք իրագործել կամ իրագործում են ցեղասպանություն:«Ցեղասպանության կանխման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան» 1949թ. դեկտեմբերի 9-ին ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |