Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ չէ իրեն պաշտոն տալու քննարկումներից![]() 5 մարտի 2020 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասում է՝ ապրիլի 5-ին սահմանադրական հարաքվեից հետո որևէ պաշտոն ստանալու քննարկումից տեղյակ չէ, «պաշտոնական որևէ խնդիր չի եղել», փոխանցում է Armlur.am-ը: «Արդեն ավանդույթ են դարձել ինձ տարբեր պաշտոններում առաջադրելու մասին հրապարակումները: Ես հիմա մտածում եմ մարզպետից հրաժարվեմ, գնամ դատավոր, թե՝ ոչ: Այդ մտածմունքների մեջ եմ»,- ասել է Ջհանգիրյանը՝ անդրադառնալով իրեն առաջարկվող հնարավոր պաշտոնների մասին լուրերին: Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր նրան Արարատի մարզպետ նշանակելու մասին լուրը: Պատասխանելով հոկտեմբերի 27-ի հետ կապված նոր փաստեր հրապարակելու մասին հարցին՝ նա հայտնել է, որ հիմա արդեն նախաքաննություն է ընթանում, երբ պարզվի քննչական խմբի հետ գործակցության ֆորմատը, միշտ պատրաստ է իր գիտելիքի և փորձի շրջանակում օգտակար լինել: Ջհանգիրյանը նշել է նաև, որ ՀՀ-ն քայլ առ քայլ մոտենում է սպարապետ Վազգեն Սարգսյանի երազած երկիրը դառնալուն: Ջհանգիրյանը 1999-ի հոկտեմբերի 27-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր զինդատախազի պաշտոնը: Նա եղել է նաև գլխավոր դատախազի նախկին տեղակալ, 2012-ին ՀԱԿ-ի համամասնական ցուցակով ընտրվել է որպես ԱԺ պատգամավոր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |