Քոչարյանը «Էրեբունի» ԲԿ-ում է. Դատը հետաձգվել է![]() 10 մարտի 2020 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստը հետաձգվել է: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է նիստը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով, տեղեկացնում է Shantnews-ը: Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ ԲԿ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։ Նրա տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով։ Նախագահող դատավորի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին։ Քոչարյանը մարտի 8-ին ուշ երեկոյան տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» ԲԿ։ Ըստ փաստաբանի՝ նշանակվել էր ստացիոնար բուժում: Մարտի 1-ի գործով նրան մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: ՀՀ երկրորդ նախագահը կալանքի տակ է 2019-ի հունիսի 25-ից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |