«Արսենալի» գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով![]() 13 մարտի 2020 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով, ասվում է ակումբի կայքում: Գլխավոր մարզիչն ասել է՝ ափսոսում է, որ «այդպես ստացվեց»: Արտետան հայտնել է, որ հանձնել է կորոնավիրուսի թեստը, «երբ վատ է զգացել իրեն»: Նա հավելել է, որ աշխատանքի դուրս կգա, հենց իրեն թույլ տան: «Թիմի անձնակազմը, որը սերտ շփում է ունեցել Միկելի հետ, կինքնամեկուսացվի՝ ըստ կառավարության հրահանգի»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: Կարանտինի կենթարկվեն բոլոր ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը: Թիմը չի կարողանա մասնակցել Անգլիայի առաջնության առաջիկա խաղերին: Մարտի 13-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 125,000 մարդ, մահացել է ավելի քան 4600-ը: ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել կորոնավիրուսի տարածումը: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |