Նախարար. ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել, նախկինում մեկուսացվածներին են13 մարտի 2020 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել, այսպիսով ընդհանուր թիվը հասել է 8-ի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հաստատված երկու նոր դեպքը կապված են ավելի վաղ հայտարարված 3 դեպքից մեկի հետ, հայտարարել է նա: «Քիչ առաջ են հաստատվել, նույն շրջանակից են, ինչ նախկին երեք դեպքը, առաջնակի պացիենտով և նրանից վարակված 4 անձով: Դրանք կարող ենք համաճարակաբանական տեսանկյունից մեկ դեպք համարել»,- ասել է նա: Թորոսյանը նշել է, որ դեպքերը հաստատվել են Էջմիածնի պացիենտի հետ շփված և մեկուսացված անձանց մոտ: Նրանք իրենց լավ են զգում, գանգատներ չունեն: Մեկուսացված են նաև նրանց ընտանիքները: Նախարարի խոսքով՝ այժմ պարզվում է՝ կան մեկուսացման ենթակա այլ անձինք, թե՝ ոչ: Թորոսյանը հորդորել է անցնել միմյանց հետ քիչ շփվելու ռեժիմի, քանի որ դա վիրուսի դեմ պայքարելու հիմնական գործիքներից է: Նա հորդորել է չթաքցնել վիրուսի ախտանիշերը: Ընդհանուր առմամբ, մարտի 13-ի դրությամբ վարակակիրների հետ սերտ շփվելու արդյունքում «Գոլդեն Փելեսում» մեկուսացված է 88 քաղաքացի: Ավելի վաղ ՀՀ-ում ուսումական հաստատությունների գործունեությունը դադարեցվել է մինչև մարտի 23-ը: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |