Բրիտանիայի վարչապետը՝ կորոնավիրուսի մասին. Շատերը կկորցնեն իրենց մերձավորներին![]() 13 մարտի 2020 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ անդրադառնալով երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը, ասել է, որ շատերը կկորցնեն իրենց մերձավորներին: «Մինչև համաճարակն ավարտվի, ընտանիքներից շատերը կկորցնեն իրենց սիրելիներին»,- ասել է նա, գրում է BBC-ն: Ըստ փորձագետների՝ կորոնավիրուսի համաճարակը Բրիտանիայում հաջորդ փուլ է մտնում, քանի որ վիրուսն անխուսափելիորեն տարածվելու է և կընդգրկի բնակչության մեծ մասը: Ջոնսոնն ասել է, որ սա «ամենամեծ ճգնաժամն է առողջապահության ոլորտում այս սերնդի համար»: Մարտի 12-ի դրությամբ Բրիտանիայում կորոնավիրուսի 596 հաստատված դեպք կա, որից 10-ը՝ մահվան ելքով: Երկրում մոտ 30,000 թեստ է անցկացվել: Ըստ փորձագետների մոտավոր գնահատականների՝ քանի որ շատերը թեթև են տանում վարակն ու չեն դիմում բժշկի, բայց վարակիչ են մնում, վարակվածների թիվը Բրիտանիայում արդեն կարող է մոտ լինել 5-10,000-ի: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Photo. Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |