Թոմ Հենքսը կորոնավիրուսով վարակվելուց հետո պատմել է իր վիճակի մասին![]() 13 մարտի 2020 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Դերասան Թոմ Հենքսը կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջին անգամ երկրպագուներին է դիմել, գրում է ՌԻԱ Նովոստին: Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը կորոնավիրուսով են վարակվել Ավստրալիա ուղևորության ժամանակ: Նա նշել է, որ կնոջ հետ գտնվում է մեկուսացման մեջ, որպեսզի շրջապատին վիրուսը չփոխանցի: Դերասանը նշել է նաև, որ ավստրալացի բժիշկներն իրեն ցուցաբերում են բժշկական անհրաժեշտ օգնություն: Հենքսը խորհուրդ է տվել երկրպագուներին հետևել մասնագետների խորհուրդներին, հոգալ միմյանց մասին և պահպանել դրական տրամադրվածություն: «Հիշեք, որ անկախ իրադարձություններից, բեյսբոլում չեն արտասվում»,- գրել է նա Instagram-ում: Թոմ Հենքսը նկարահանվել է «Ֆորեստ Գամփ», «Փրկել շարքային Ռայանին», «Հրաշք Հուդզոնի վրա» և շատ այլ հայտնի ֆիլմերով: 2016-ին նա ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայից ստացել է Ազատության նախագահական շքանշան: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |