ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 45-ի

ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 45-ի

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 45-ի: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում վիրուսի տարածման կանխարգելման դաշնային օպերատիվ շտաբը:

Հիվանդության նոր դեպքեր են հայտնաբերվել Մոսկվայում (5 դեպք), Սանկտ Պետերբուրգում (3 դեպք), մեկական հիվանդ Լենինգրադյան, Մոսկովյան շրջաններում, ինչպես նաև Պերմի երկրամասում, գրում է Interfax-ը:

Օպերատիվ շտաբում ասել են, որ հիվանդ քաղաքացիները եղել են երկրներում, որտեղ կորոնավիրուսի տարածման առումով անբարվոք վիճակ է՝ Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա:

«Մեկ դեպքում ակտիվ շփում է եղել ավելի վաղ հիվանդացածի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մարտի 13-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 125,000 մարդ, մահացել է ավելի քան 4600-ը: ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել կորոնավիրուսի տարածումը:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---