Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը կասեցվել են

Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը կասեցվել են

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պատճառով Անգլիայի Պրեմիեր լիգայի, ինչպես նաև ստորին դիվիզիոնների խաղերը կասեցվել են առնվազն մինչև ապրիլի 3-ը։

Հանդիպումները կասեցնելու մասին ասվում է Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքում։ Չեղարկվել են նաև Անգլիայի հավաքականի ընկերական խաղերն Իտալիայի և Դանիայի հետ, տեղեկացնում է BBC-ն։

Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով։ Արտետան հայտնել է, որ հանձնել է կորոնավիրուսի թեստը, «երբ վատ է զգացել իրեն»: Նա հավելել է, որ աշխատանքի դուրս կգա, հենց իրեն թույլ տան:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ անդրադառնալով երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը, ասել է, որ «մինչև համաճարակն ավարտվի, ընտանիքներից շատերը կկորցնեն իրենց սիրելիներին»։

COVID-19 նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում արդեն 5043 է։ Մահվան դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է Չինաստանում (3176 մարդ), որին հաջորդում են Իտալիան (1016) և Իրանը (514):

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---