Իտալիայում կորոնավիրուսից մահացությունն 1-ին անգամ նախորդ օրվա համեմատ 30%-ով քիչ է

Իտալիայում կորոնավիրուսից մահացությունն 1-ին անգամ նախորդ օրվա համեմատ 30%-ով քիչ է

PanARMENIAN.Net - Իտալիայում կորոնավիրուսից վերականգնվող մարդկանց թիվն ավելացել է մեկ երրորդով, հայտարարել է քաղաքացական պաշտանության ծառայության ղեկավար Անջելո Բորրելլին:

Նա հայտնել է, որ մարտի 14-ին վերականգնվել է 527 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 1966-ի, փոխանցում է Ռիա Նովոստին:

Բորրելլին նաև հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում մահացել է 175 մարդ, նախօրերին այդ թիվը 250 էր: Այսպիսով այդ ցուցանիշը մարտի 14-ի համեմատ նվազել է 30%-ով:

Նշվում է, որ Իտալիայում մեկ օրում վարակակիրների թիվը հասել է մոտ 3500-ի, այժմ ամբողջ երկրում մոտ 21,100 վարակված կա:

Իտալիան համարվում է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման օջախը, ամբողջ տարածքում կարանտին է հայտարարված: Երկրում չեն իրականացվում հանրային միջոցառումներ, խիստ սահմանափակված է տեղաշարժը, Իտալիան փակ է զբոսաշրջիկների համար:

Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---