Մոսկվայի հիվանդանոցներից մեկից կորոնավիրուսով կասկածվող կին է փախել

Մոսկվայի հիվանդանոցներից մեկից կորոնավիրուսով կասկածվող կին է փախել

PanARMENIAN.Net - Մոսկվայի հիվանդանոցներից մեկից կորոնավիրուսի կարանտինում գտնվող մի կին է փախել, գրում է Lenta.ru-ն:

Ըստ տվյալների՝ 40-ամյա կնոջ մոտ նախնական հետազոտությունների արդյունքում վիրուսը հաստատվել է, սակայն նա «հոգնել է» մեկուսացումից և որոշել փախչել:

Ոստիկանությունը փնտրել է պացինետին ու գտել իր տանը:

Նմանատիպ դեպք է եղել նաև մարտի 4-ին Դոմոդեդովո օդանավակայանում, երբ Իտալիայից ժամանած պացիենտը, ով ունեցել է կորոնավիրուսի ախտանշաններ, փախչել է հիվանդանոցից:

Որոշ ժամանակ անց նրան կրկին հիվանդանոց են տեղափոխել:

Մարտի 15-ի դրությամբ ՌԴ-ում մոտ 63 վարակակիր կա, 3 մարդ առողջացել է:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---