«Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը հետաձգվում է

«Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը հետաձգվում է

PanARMENIAN.Net - Երևանի շախմատի ֆեդերացիայի նիստում որոշվել է հետաձգել հունիսի 9-19-ն անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, «Երևան օփեն-2020»-ը լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն» մրցաշարը՝ տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին
Նա նշել է, որ մարզչական խորհրդի որոշումն ապօրինի է և ոչ պրոֆեսիոնալ
10 լավագույն մարզիկը 5 մլն-ական դրամով կպարգևատրվեն
Փաշինյանը նշել է, որ սպորտի զարգացումն երկրում տնտեսության զարգացման լավագույն նշանն է