Ferrari-ին և Fiat-ը կփորձեն օգնել Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում

Ferrari-ին  և Fiat-ը կփորձեն օգնել Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Իտալական ավտոարտադրողներ Ferrari և Fiat Chrysler-ը բանակցություններ են վարում երկրի խոշոր Siare Engineering օդափոխման պրոդուկտներ արտադրող գործարանի հետ՝ օգնելու ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարում թոքերի արհեստական օդափոխման սարքեր, փոխանցում է Reuters-ը:

Նման սարքերը խիստ անհրաժեշտ են կորոնավիրուսի հետևանքով առաջացող խնդիրների դեպքում:

Իտալիան համարվում է կորոնավիրուսի էպիկենտրոններից մեկը, վիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբը և շնչառական խնդիրները հնարավոր է մեղմել հենց թոքերի օդափոխման սարքերով:

Մեքենա արտադրողների հետ բանակցում են՝ հասկանալու, արդյոք դրանք կարող են օգնել թոքերի օդափոխման սարքերի էլետրական բաղադրիչների հարցում: Իտալիայի կառավարությունը խնդրել է Siare-ին ավելացնել թոքերի օդափոխման սարքերի արտադրությունը՝ ամսական 160-ից 500-ի հասցնելով:

Ըստ աղբյուրի՝ ավտոարտադրողների կողմից դեռ վերջնական որոշում չկա, սակայն Ferrari-ն պատրաստակամություն է հայտնել միանալ պրոցեսին:

ԱՀԿ-ն աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին է հայտարարել: Ըստ վերջինիս տվյալների Իտալիայում գրանցվել է 40,000-ից ավելի դեպք: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---