Սարգսյան․ Իսրայելի աջակցությունը բուժսարքավորումների և պարագաների տեսքով զգալի կօգնի ՀՀ-ին![]() 23 մարտի 2020 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հեռախոսազրույցում տեղեկություններ է փոխանակել երկրում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ Իսրայելն աշխարհում ունի լավագույն, զարգացած ու առաջադեմ, գիտահետազոտական նորարարությունների վրա հիմնված ժամանակակից բժշկություն և առողջապահական համակարգ, Սարգսյանը նշել է, որ Իսրայելի աջակցությունն ինչպես մասնագիտական խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով զգալի օժանդակություն կլինի Հայաստանի համար կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում: Արմեն Սարգսյանի և Ռեուվեն Ռիվլինի պայմանավորվածության համաձայն, հարցի ավելի առարկայական և մասնագիտական քննարկման նպատակով երկու կողմի գործադիր իշխանության առողջապհության մարմինների պատասխանատուները հեռախոսազրույց կունենան։ Անհրաժեշտության դեպքում կարիքները գնահատելու նպատակով տեսակապի միջոցով կանցկացվի նաև մասնագետների ընդլայնված քննարկում։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194 է, որից 2-ն ապաքինվել է։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |