Կորոնավիրուսով վարակելու ու ԱԴ-ն խախտելու համար քրեական ու վարչական պատիժներ են սահմանվել

Կորոնավիրուսով վարակելու ու ԱԴ-ն խախտելու համար քրեական ու վարչական պատիժներ են սահմանվել

PanARMENIAN.Net - Ըստ այդմ՝ մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանք՝ 100-250 հազար դրամի չափով։

Քրեական օրենսգրքում լրացման համաձայն, անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը՝ պատժվում է տուգանքով՝ 400-800 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ մինչև 1 ամիս ժամկետով, կամ մինչև 1 տարով ազատազրկմամբ: Նույն արարքը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց, անչափահասի կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է 800 հազարից 1 մլն դրամ տուգանքով, 2-3 ամիս կալանքով կամ 1-3 տարի ազատազրկմամբ։ Մարդու մահվան դեպքում արարքը պատժվում է 3-5 տարի ազատազրկմամբ։

Բացի այդ, արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամ, կամ կալանքով՝ մինչև 1 ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։

Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում՝ պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա։

Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---