Տոկիոյի ամառային օլիմպիադան հետաձգվել է. 2021-ին կկայանա24 մարտի 2020 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշվել է Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգել մինչև 2021 թվականը, հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից: Նման որոշում կայացվել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի և Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի հեռախոսազրույցից հետո: Վերջինս հայտնել է, որ առաջարկել է ՄՕԿ ղեկավարին տեղափոխել Օլիմպիադան հաջորդ տարի: Խաղերը կկայանան ոչ ուշ, քան 2021-ի ամռանը, մոտ ապագայում ամսաթիվը կհստակեցվի: Օլիմպիական կրակը կշարունակի մնալ Ճապոնիայում մինչև նոր Խաղերի սկիզբը: 2021-ին նախատեսվող Օլիմպիական խաղերը կկրեն «Օլիմպիադա-2020» անունը: Ավելի վաղ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա էր հայտարարվել: Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 381,000-ը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |