ՀՀ-ում 2 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է. 14 հոգի դուրս կգա մեկուսացումից

ՀՀ-ում 2 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է. 14 հոգի դուրս կգա մեկուսացումից

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 25-ի կեսգիշերվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդներից 36-ի մոտ թոքաբորբ կա։ Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

«Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր»,- նշել է նա։

Նախարարի խոսքով՝ ևս 14 հոգի մարտի 26-ի առավոտյան դուրս կգա մեկուսացումից՝ նրանց թեստերի պատասխանը բացասական է եղել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը Հայաստանում հասել է 265-ի, 18 պացիենտ բուժվել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ