Առողջապահության նախարարությանը շտապօգնության վարորդներ են պետք29 մարտի 2020 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ՝ շտապօգնության մեքենաներ վարելու համար, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարորդական իրավունքի B, C կարգի առկայությունը պարտադիր է։ Ցանկացողները կարող են դիմել 010550601 հեռախոսահամարով (հասցե՝ Երևան, Հերացի 12): ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 29-ի առավոտյան կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 424-ի՝ նախորդ օրվա համեմատ, ընդհանուր առմամբ, ավելանալով ևս 52-ով: Բուժվել է 30 պացիենտ, մահացել՝ 3-ը։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |