Քաղավիացիա․ Մարտի 30-ին մի քանի չվերթ կիրականացվի

Քաղավիացիա․ Մարտի 30-ին մի քանի չվերթ կիրականացվի

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին «Բելավիա» ավիաընկերությունը կիրականացնի BRU733 Մինսկ- Երևան (ժամը 23։40) և BRU 734 Երևան- Մինսկ (ժամը 03։35) չվերթերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Քաղավիացիայի կոմիտեն։

Նույն օրը «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 11։15) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 14։35) չվերթերը։

Իսկ «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 14։00) և SBI 3206 Երևան-Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը, «Իկար» ավիաընկերությունը կիրականացնի KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 16։10) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը։

Քաղավիացիայի կոմիտեն զգուշացնում է` հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածումը, հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---