Սարկոզին և Օլանդը՝ Դևեջյանի մասին. Նվիրված անձնավորություն էր, մարտիկ30 մարտի 2020 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը իրենց հարգանքի խոսքն են հղել` կորոնավիրուսից մահացած հայտնի ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հիշատակին։ Սարկոզին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հպարտ է, որ Դևեջյանը եղել է իր կողքին։ «Պատրիկ Դևեջյանը կրքոտ, ամբողջական, անկեղծ, նվիրված անձնավորություն էր: Նա այնպես էր զբաղվում քաղաքականությամբ, ինչպես ես եմ սիրում՝ զգացմունքներով և համոզմունքներով․․․ Ես հպարտ եմ, որ նա իմ կողքին է եղել: Ես իմ խորին վշտակցոթյունն եմ հայտնում նրա մերձավորներին»,- գրել է Նիկոլա Սարկոզին։ Ֆրանսիայի մեկ այլ պաշտոնաթող նախագահ Ֆրանսուա Օլանդը գրել է, որ Պատրիկ Դևեջյանը մարտիկ էր, որը խիզախորեն հաղթահարեց բազմաթիվ փորձություններ, սակայն հանդիպեց անտեսանելի մի հակառակորդի։ «Հարգանքի տուրք եմ մատուցում նրա և այս աղետի բոլոր զոհերի հիշատակին։ Այս պայքարը մեծ ազգային միասնություն է պահանջում», - նշել է նա։ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ինչի մասին նա ինքն էր տեղեկացրել Twitter-ի իր միկրոբլոգում։ Մարտի 29-ին հայտնի դարձավ նրա մահվան մասին։ Դևեջյանը մի քանի տարի կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում: 2004-2005 թվականներին եղել է արդյունաբերության, իսկ 2008-2009-ը` տնտեսության վերականգնման նախարար: Նա եղել է նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի անձնական փաստաբանը և մեկ այլ նախագահ Նիկոլյա Սարկոզիի ընկերը։ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Սարկոզիի ընտրվելուց հետո Դևեջյանը նշանակվել է իշխող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության գլխավոր քարտուղար: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |