Արտաշատի բազմապրոֆիլ բուժկենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոնի

Արտաշատի բազմապրոֆիլ բուժկենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոնի

PanARMENIAN.Net - Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոնի: Այդ մասին ասվում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։

«Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն»,- ասվում է գրառման մեջ։

Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում, սակայն, այստեղ չի իրականացվի։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 532 դեպք կա: Բուժվել է 30 հիվանդ, մահվան 3 դեպք կա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---