Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են «ռուսական գազի ուռճացված գինը»

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են «ռուսական գազի ուռճացված գինը»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրուցում՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակին, քննարկել են նաև «ռուսական գազի ուռճացված գինը», տեղեկացնում է Belta-ն։

Փաշինյանն ու Լուկաշենկոն նշել են, որ ՌԴ-ից երկու երկրի կողմից ներկրվող գազի գինը չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և, ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակին։

ՀՀ և Բելառուսի ղեկավարները քննարկել են նաև տնտեսության գործունեության հարցերը ստեղծված բարդ իրավիճակում։ Քննարկվել է նաև առողջապահական համակարգերի գործունեությունը Covid-19 վիրուսի դեմ պայքարում։

Փաշինյանն ու Լուկաշենկոն խոսել են նաև ԵԱՏՄ երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին։ Լուկաշենկոն, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ղեկավար, նշել է անհետաձգելի հարցերի առկայությունը, որոնք մանրակրկիտ քննարկում են պահանջում բարձր մակարդակում։

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների համաձայնության դեպքում Բելառուսը կառաջարկի նեղ կազմով հանդիպում՝ երաշխավորելով բոլորի անվտանգությունը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:Փոխվարչապետը նշել է, թե ակնհայտ է՝ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչը կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը:

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր