ԱԺ-ում կրկին արտահերթ է՝ հիվանդների ու մեկուսացվածների տեղորոշման հարցով

ԱԺ-ում կրկին արտահերթ է՝ հիվանդների ու մեկուսացվածների տեղորոշման հարցով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը կրկին արտահերթ նիստ է գումարել՝ քվեարկելու ժամեր առաջ տապալված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների մասին օրինագծերի փաթեթը, որը նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում հեռախոսների միջոցով։

Ավելի վաղ, մարտի 31-ին ԱԺ-ում օրենքը չէր ընդունվել: Նոր նիստին ընդդիմությունը չի ներկայացել․ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, հայտարարել է, որ նրանց ուշ են տեղեկացրել։

Փոփոխությունները հնարավորություն են տալու կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։

Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։ Դրանք ենթակա են ապաանձնավորման ու հետագա ոչնչացման։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---