ԱԳ նախարարն ամերիկյան կողմին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին![]() 1 ապրիլի 2020 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ՝ միաժամանակ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության և գործողությունների համակարգման կարևորությունը: Այդ համատեքստում Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ վիրուսի դեմ պայքարելու նպատակով Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Անդրադարձ է կատարվել նաև ցամաքային և օդային փոխադրումների սահմանափակումներով պայմանավորված մարդկանց տեղաշարժման խնդիրներին: Այս առնչությամբ Մնացականյանն անդրադարձել է ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեցող ՀՀ քաղաքացիների առջև տեղում ծառացած մի շարք խնդիրներին՝ դրանց հասցեագրման հարցում կարևորելով նաև ամերիկյան կողմի աջակցությունը: Մարտի 30-ին Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ է արել և հետ շպրտվել: Թիրախավորվել էին, մասնավորապես, Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվանի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Վիրավորում ստացած երկու զինծառայողը տեղափոխվել են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |