ԱԱԽ քարտուղարն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում կորոնավիրուսի հաղթահարման ուղղությամբ գործակցությունը![]() 1 ապրիլի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցում կարևորել են ՀԱՊԿ շրջանակում կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման ուղղությամբ գործակցությունը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ։ Դրա ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջև ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել մարտի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Զասը նշել է, որ տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումն այն ժամանակ է, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |