Թորոսյանը՝ ՀՀ-ում իրավիճակի հնարավոր սրման մասին․ Պետք է պատրաստ լինենք, ինչպես պատերազմի 2 ապրիլի 2020 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում իրավիճակի սրման պարագայում կորոնավիրուսով հիվանդների ընդունման համար ոչ միայն Մարզահամերգային համալիրն է նախատեսվել, այև երկրի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հոսպիտալի վերածվել, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, և դրա մեջ տարօրինակ բան չկա, ավելին՝ տարօրինակ կլիներ, եթե այդպիսի սցենարներ չքննարկվեին։ Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ նաև, ինչպես շատ երկրներում, որ հնարավոր է հիվանդանոցներում, մարզադահլիճներում պացինետներին տեղ չլինի, և դրանով է կարևոր մեր պատասխանատվության զգացումը՝ դա թույլ չտալու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ եթե նման իրավիճակ առաջանա, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի դրան՝ ինչպես արհավիրքի, ջրհեղեղի, պատերազմի։ Նախարարի խոսքով՝ համաճարակը ոչնչով չի տարբերվում մյուս զանգվածային արհավիրքներից։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |