Ըստ Իսպանիայի ԱՆ-ի՝ վարակվածների թիվը 124,736 է․ Երկիրը գերազանցել է Իտալիային 4 ապրիլի 2020 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայում ապրիլի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 124,736-ի, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից։ Ապրիլի 3-ին Իսպանիայում կորոնավիրուսի 117,710 հաստատված դեպք է եղել։ Երկիրն այս ցուցանիշով գերազանցել է կորոնավիրուսով վարակվածների թվով Եվրոպայում առաջին և աշխարհում երկրորդ երկիր Իտալիային։ Միաժամանակ, Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների ընդհանուր դեպքերի թիվը մարտի 3-ի երեկոյի դրությամբ 119,827 է, հայտնում են երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունից։ Իսպանիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակվածների մահերի ցուցանիշը նվազել է․ վերջին 24 ժամում գրանցվել է մահվան 809 դեպք, ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից 11,744 մարդ է մահացել։ Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է։ Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների` աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 1․1 մլն մարդ։ ԱՄՆ-ն վարակակիրների թվով աշխարհում առաջատարն է, այնտեղ 278,000-ից ավելի մարդ վարակված է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Իսպանիան երկրորդն է վարակակիրների թվով։ Կորոնավիրուսի սկզբնաղբյուր հանդիսացող Չինաստանում մարտի վերջին կառավարությունը հայտարարեց, որ համաճարակը դադարել է, երկիրն այս պահին աշխարհում վարակակիրների թվով աշխարհում 6-րդն է։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |