Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին, եթե դրա ձայնագրության օրինակն իրեն տան

Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին, եթե դրա ձայնագրության օրինակն իրեն տան

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին, եթե նիստի ձայնագրության մեկ օրինակն իրեն տրամադրվի, հայտնել են նրա գրասենյակից։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ապրիլի 6-ին գրություն էր ուղղել երրորդ նախագահին՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին:

«Թեև տարակուսելի է, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ԱԺ հանձնաժողովը որոշել է նիստ անցկացնել, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում չկայացնելու դեպքում՝ ՀՀ երրորդ նախագահը պատրաստ է ապրիլի 16-ին՝ ժամը 14:00-ին, այցելել հանձնաժողով», - ասվում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանում:

Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդուհանդերձ, նա «ոչ հանձնաժողովում և ոչ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու» Ադրբեջանի կողմից 2016-ին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի վերաբերյալ։

Գրասենյակից նշել են, սակայն, որ Սարգսյանի կողմից հրապարակային բազմաթիվ անդրադարձներ են եղել՝ ելույթներ, հարցազրույցներ, նախագահի մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններ, հանդիպումներ, նիստեր, որոնցում հանգամանալից անդրադարձ է կատարվել այդ իրադարձություններին:

Սերժ Սարգսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա մեղադրվում է մոտ կես մլրդ դրամի հափշտակության համար։

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր