WhatsApp-ը սահմանափակել է նույն հաղորդագրությունը տարբեր չաթեր ուղարկելու հնարավորությունը

WhatsApp-ը սահմանափակել է նույն հաղորդագրությունը տարբեր չաթեր ուղարկելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - WhatsApp մեսենջերը սահմանափակել է հաղորդագրությունները միանգամից մի քանի չաթ ուղարկելու գործառույթը՝ այսուհետ հնարավոր կլինի միայն մեկ չաթում դա անել։ Նման որոշումն ընկերությունում բացատրել են կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ապատեղեկատվության տարածման սպառնալիքով։

Նշվում է, որ հաղորդագրությունների վերաուղղորդումը ինքնին վատ բան չէ և շատերն են օգտվում դրանից օգտակար տեղեկատվություն տարածելու և նույնիսկ բուժաշխատողներին աջակցության ակցիաների կազմակերպման համար։ Սակայն վերջին շրջանում հաղորդագրությունների վերաուղղորդումը զգալի աճել է, գրում է «Վեդոմոստին»։

«Օգտատերերից շատերը մտահոգված են այդ փաստով, քանի որ դա կարող է նպաստել ապատեղեկատվության տարածմանը։ Մենք կարծում ենք, որ նման հաղորդագրությունների տարածումը պետք է կասեցնել, որպեսզի WhatsApp-ը հետագայում ևս մնա անձնական շփման ծառայություն»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---