+Meeting ծառայություն. Zoom-ով և Skype-ով առցանց հանդիպումներ՝ X, Y և Z սակագնային պլանների բաժանորդներին 7 ապրիլի 2020 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է +Meeting ծառայությունը՝ նախատեսված Zoom և Skype հավելվածներով առցանց անցկացվող աշխատանքային հանդիպումների և դասերի, ինչպես նաև ընկերական շփումների համար: Ի պատասխան Zoom և Skype հավելվածների օգտագորման մեծ պահանջարկի՝ Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի աշակերտները, ուսանողները, նրանց ուսուցիչներն ու դասախոսները, ու բոլոր նրանք ում անհրաժեշտ է հեռավար շփում, +Meeting ծառայության միջոցով անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի հասանելիություն ունենան այս կարևոր բջջային հավելվածներին` մինչև 31.05.2020թ., ներառյալ՝ համապատասխան սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Ծառայությունը ներկայում հասանելի է և ավտոմատ ակտիվացված է Վիվա-ՄՏՍ-ի X և Y կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև Z կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար: X, Y ու Z սակագնային պլանների շրջանակում Zoom, Skype, ինչպես նաև՝ Viber, Whatsapp, Messenger, Zangi, Telegram (X ու Y սակագնային պլանների դեպքում նաև՝ Facebook, Instagram, Snapchat, X սակագնային պլանի դեպքում նաև՝ Netflix) հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Փաթեթների ակտիվացման գները՝ Z սակագնային պլան՝ 1800 դրամ/30 օր Y սակագնային պլան՝ 2800 դրամ/30 օր X սակագնային պլան՝ 5000 դրամ/30 օր Մինչև 2020թ. մայիսի 31-ը, ներառյալ, +Meeting ծառայության միջոցով Zoom և Skype հավելվածներն օգտագործելիս սակագնային պլանների շրջանակում տրամադրվող ինտերնետ-փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |