Նախարար․ PayPal-ի հետ բանակցություններն ընթացքի մեջ են![]() 8 ապրիլի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - PayPal-ի հետ բանակցություններն ընթացիկ փուլում են, նույն փուլում են նաև այլ վճարահաշվարկային համակարգերի հետ բանակցությունները, հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ ջանքեր են տանում նաև սփյուռքի ու PayPal-ում աշխատող հայրենակիցները։ Արշակյանը հայտնել է, որ ՀՀ-ում ևս աշխատանքային խումբ կա և նախարարությունում արտաքին կապերի վարչությունն է զբաղվում այդ հարցով, ակտիվ բանակցություններին ներգրավված է նաև Կենտրոնական բանկը։ Նախարարը նշել է, որ դրական պրոգրեսի դեպքում անպայման տեղյակ կպահեն։ 2019-ի դեկտեմբերին Արշակյանը հայտնել էր, որ նախարարույթւոնը Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցություններ է վարում՝ մի շարք ծառայությունների հայաֆիկացման համար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |