Իրանում կորոնավիրուսը կանխելու համար սպիրտ խմած 600-ից ավելի մարդ մահացել է, 3000 հոգի թունավորվել է 8 ապրիլի 2020 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսն ալկոհոլային սպիրտով կանխելու փորձ արած 600-ից ավելի մարդ է մահացել, 3000 հոգի թունավորվել է, հայտարարել է երկրի դատախազության ներկայացուցիչ Գուլամ Հուսեյին Իսմաիլին, փոխանցում է TRT-ն։ Նշվում է, որ Իրանի քաղաքացիները ենթադրաբար թունավորվել են մեթիլսպիրտից կամ կեղծ սպիրտից՝ հավատալով լուրերին, թե դրանք կանխում են կորոնավիրուսը։ Մահմեդական օրենքներով՝ Իրանում արգելվում է ալկոհոլի օգտագործումը, սակայն կիրառվում է մեթիլսպիրտը։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Իսմայիլին նշել է, որ ակոհոլը դեղամիջոց չէ, այլ «թույն»։ Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ Իրանում ապրիլի 8-ի դրությամբ 64,000 վարակակիր կա, մահացել է մոտ 4000 մարդ, վերականգնվել 27,000-ից ավելի պացիենտ։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |