Facebook-ը «հանգստի ռեժիմ» է ավելացնում իր հավելվածում

Facebook-ը «հանգստի ռեժիմ» է ավելացնում իր հավելվածում

PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը «հանգստի ռեժիմ» է ավելացրել իր հավելվածում, որը թույլ կտա օգտատերերին վերահսկել իրենց ներկայությունը սոցցանցում։

Գործառույթը սահմանափակում է հավելվածի push ծանուցումները, և եթե օգտատերը փորձի բացել այն ռեժիմի ընթացքում, ապա էկրանին «հանգստի ռեժիմ» հիշեցումը կտեսնի, ինչպես նաև, թե ինչքան ժամանակ է մնացել սոցցանցին կրկին հասանելիություն ստանալու համար, գրում է The Verge-ը։

Օգտատերը կարող է ինքը ցանկացած պահի անջատել ռեժիմն ու հավելված վերադառնալ։ Գործառույթը հասանելի է iOS-ի համար, իսկ Android-ի օգտատերերին հասանելի կդառնա մայիսից։

Ընկերությունը նաև արագացրել է իրազեկումների կարգավորրումներին և օգտատերերի նորություններին հասանելիությունը։ Նշումներ են ավելացվել «Ծանուցումների կարգավորումներ» և «Լրահոսի կարգավորումներ» բաժիններում, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս արդյունավետ օգտագործել ժամանակը Facebook-ում՝ վերահսկելով հաղորդագրությունների տեսակները, որոնք օգտատերը տեսնում է իր լրահոսում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---